Միջազգային

Գիշերը ՌԴ-ն զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով

Գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա՝ անօդաչու թռչող սարքերով, բալիստիկ և թևավոր հրթիռներով։

Ըստ ուկրաինական մոնիթորինգի ռեսուրսների՝ Ուկրաինայի տարածքում արձակվել է ավելի քան 450 անօդաչու թռչող սարք և մոտ 40 հրթիռ։

Գիշերային հարձակման ընթացքում Ուկրաինայի տարածք է արձակվել 60 հրթիռ, որոնցից 38-ը որսացել են, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերը։ Գրանցվել է նաև 477 անօդաչու թռչող սարքի արձակում։

Հարվածներ են գրանցվել վեց վայրում, ընկածների (բեկորների) անկում՝ ութ վայրում։ Ամենաինտենսիվ հարվածները գրանցվել են Լվովի մարզում, Զապորոժիեի մարզում, Չերկասիի մարզում, Կրեմենչուկում, Նիկոլաևում և Դոնբասում։

Զապորոժիեում և Կրեմենչուկում վնասվել են արդյունաբերական ձեռնարկություններ, Չերկասիում վեց զոհ կա։ Պայթյուններ են լսվել նաև Բուրշտինում, Իվանո-Ֆրանկովսկի մարզում։