Միջազգային

Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր-Պախտունխվա նահանգում ինքնասպան-ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյաներին և անվտանգության աշխատակիցներին։

«Ինքնասպան-ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է զինվորների շարասյան մեջ»,- գործակալությանը հայտնել է պաշտոնյան։

Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և 29 վիրավորի մասին։

Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ պայթյունի հետևանքով փլուզվել են նաև երկու տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։