Միջազգային

Իսրայելը հայտարարել է Համասի հիմնադիրներից մեկին սպանելու մասին

Իսրայելի բանակն իր Telegram ալիքում հայտարարել է, որ իրենք սպանել են Համասի հիմնադիրներից մեկին Գազայի հատվածում։

«Ուրբաթ օրը, համատեղ գործողության ընթացքում, Իսրայելի պաշտպանության ուժերը և Իսրայելի անվտանգության իշխանությունները հարվածել և սպանել են ահաբեկիչ Հակամ Մուհամմադ Իսա ալ-Իսային Գազա քաղաքի Սաբրա թաղամասում», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Նշվել է, որ վերջինը «նշանակալի դեր» էր խաղացել հոկտեմբերի 7-ի հարձակման պլանավորման և իրականացման գործում։ Իսրայելի բանակի տվյալներով՝ ալ-Իսան Համասի ավագ դեմք էր և համարվում էր շարժման հիմնադիրներից մեկը։ Նշվում է, որ նա ղեկավարել է Համասի ռազմական թևի մարտական ​​աջակցության շտաբը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը հարձակման է ենթարկվել պաղեստինյան Համասի շարժման կողմից Գազայի հատվածից, ինչի արդյունքում Իսրայելում բազմաթիվ զոհեր են եղել։