Ադրբեջանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ Եկատերինբուրգ քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակման կապակցությամբ։ Այս մասին շաբաթ օրը՝ հունիսի 28-ին, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանի նախարարությունը նշել է, որ «ռուսական կողմին խիստ բողոք է ներկայացվել 2025 թվականի հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության մարմինների կողմից իրենց հայրենակիցների բնակարաններում իրականացված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում դաժանորեն սպանվել էին երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ծանր վիրավորվել էր, իսկ ինը մարդ՝ ձերբակալվել»։
Արտգործնախարարությունը հայտնել է, որ հակառակ կողմին տեղեկացվել է, որ Բաքուն ակնկալում է միջադեպի հետաքննություն և բռնության մեջ ներգրավված բոլոր անձանց անհապաղ քրեական հետապնդում։