Միջազգային

Իրանը մինչև վերջին պահը տեղյակ չէր, որ ԱՄՆ-ն կհարվածի իր միջուկային օբյեկտներին․ Թրամփ

Իրանի իշխանությունները մինչև վերջին պահը տեղյակ չէին, որ ամերիկյան զորքերը պատրաստվում են հարվածել Թեհրանի միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք իրականում նրանց չէինք զգուշացրել, նրանք մինչև վերջին պահը չգիտեին, որ մենք գալիս ենք», - ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ Թեհրանը չէր կարող նախապես հեռացնել ուրանի պաշարները իր միջուկային օբյեկտներից։ Բացի այդ, Թրամփն ասել է, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ն կհարձակվի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա, քանի որ «բոլորն ասում էին, որ այն անթափանցելի է»։