Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ-ից ակնկալում է անհապաղ հետաքննություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոր մտահոգություն է հայտնել հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում Ադրբեջանի տների վրա Ռուսաստանի ԱԴԾ-ի կողմից կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում զոհվել էին ադրբեջանցիներ, ոմանք ստացել էին ծանր մարմնական վնասվածքներ, ինը մարդ ձերբակալվել էր։

«Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմն անհապաղ հետաքննություն կանցկացնի այս դեպքի վերաբերյալ և հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկի այս անընդունելի բռնության ակտի պատասխանատուներին»,- ասվում է հաղորդագրությունում։