Միջազգային

Ադրբեջանական SOCAR-ն ավարտել է Թամարի հանքավայրի բաժնեմասի ձեռքբերումը

Ադրբեջանական SOCAR-ն ավարտել է Իսրայելի խոշորագույն գազային հանքավայրերից մեկի՝ Թամարի 10% բաժնեմասի ձեռքբերման գործարքը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 1.25 միլիարդ դոլար։ Գործարքը հնարավոր է դարձել SOCAR-ի կողմից երկու ընկերություններում՝ Union Energy-ում և Tamar Petroleum-ում, բաժնեմասերի գնման շնորհիվ։

SOCAR-ը ձեռք է բերել Union Energy-ի բաժնետոմսերի 48.3%-ը, ինչը նրան տալիս է Թամարի նախագծում 7% բաժնեմաս։ Ընկերությունն ստացել է այս նախագծում ևս 3%՝ գնելով Tamar Petroleum-ի բաժնետոմսերի 17.9%-ը։