Միջազգային

Ադրբեջանն առաջիններից դիրքորոշում արտահայտեց Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման վերաբերյալ․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Մուջթաբա Դեմիրջիլուի հավատարմագրերը։ 

Հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիններից էր, որ արտահայտեց իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրման վերաբերյալ՝ ընդգծելով, որ դատապարտում է լարվածությունը և կրկին ցավակցություն է հայտնում դիմակայության ընթացքում Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ:

Ալիևը հայտարարել է, որ որոշ շրջանակներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ տարածում են ստի վրա հիմնված լուրեր և տեղեկատվություն՝ ադրբեջանա-իրանական հարաբերությունները խաթարելու համար, և որ այդ ամենը լիակատար անհեթեթություն է: