Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված իր նոր նորմերի և ԵԱՏՄ կանոնների հակասության մասին:
Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, գրում է ТАСС-ը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն կքննարկի միջոցառումներ՝ ապահովելու համար, որ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման շնորհիվ միության պահանջներին չհամապատասխանող ապրանքները չմտնեն Միության շուկա։