Միջազգային

ՌԴ ԱԳՆ-ում ՆԱՏՕ-ի հակառուսական քաղաքականության փոփոխություն չեն ակնկալում

ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, որ Մոսկվան միջնաժամկետ հեռանկարում չի ակնկալում ՆԱՏՕ-ի հակառուսական քաղաքականության փոփոխություն, քանի որ խորապես արմատավորված մոտեցումները դժվար կլինի հակառակ ուղղությամբ փոխել։

«Ոչ մի նշան չկա, որ ՆԱՏՕ-ն փոխի իր հակառուսական կուրսը։ Ընդհակառակը, գլխավոր քարտուղարի յուրաքանչյուր ելույթում ընդգծվում է, որ Ռուսաստանը մնում է դաշինքի համար առանցքային և գոյաբանական սպառնալիք։ Հյուսիսատլանտյան դաշինքն իրոք պատրաստվում է մեր երկրի հետ հնարավոր հակամարտության», - ասել է Մասլեննիկովը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հարթակում ելույթ ունենալիս։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը միջնաժամկետ հեռանկարում չի ակնկալում ՆԱՏՕ-ի կողմից Մոսկվայի հետ պրագմատիկ փոխգործակցության պատրաստակամություն։

«Հեռանկարների առումով, կարծում եմ, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մոտ ապագայում։ Սակայն մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում խորապես արմատավորված հակառուսական մոտեցումները հակառակ ուղղությամբ փոխելը բավականին բարդ կլինի», - հավելել է Մասլեննիկովը։