Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքում է

Ադրբեջանը կտրականապես մերժում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները՝ ադրբեջանական տարածքն Իրանի դեմ ենթադրաբար օգտագործելու, կամ ավելի ճշգրիտ՝ այն մասին, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Ադրբեջանի տարածքից։

«Այս պնդումները վնասում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերություններին, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա։

Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի կողմից վերջերս Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ արտահայտված դիրքորոշումը, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարի կողմից իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ բացատրված դիրքորոշումը, մենք Իրանի դեսպանի հայտարարությունները համարում ենք բացահայտ սադրանք։

Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես մերժում է իր օդային տարածքը որևէ պետության կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար օգտագործելու մասին պնդումները։ Նման մեղադրանքներն անհիմն են, և դրա համար որևէ հեղինակավոր ապացույց չկա։

Մենք ակնկալում ենք, որ Իրանը կկանխի նման քայլերը, որոնք չեն համապատասխանում մեր հարաբերությունների ոգուն, և կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կապված դեսպանի կողմից արված հայտարարությունների հետ, ով իր երկիրը ներկայացնելու փոխարեն պարբերաբար ցուցաբերում է հայամետ դիրքորոշում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։