Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածել է Նաբաթիե նահանգում գտնվող ստորգետնյա օբյեկտին, որը, ըստ Իսրայելի բանակի, զինյալներն օգտագործում էին «Հըզբոլլահի» կրակային և պաշտպանական համակարգերը վերահսկելու համար: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տեսել է կենտրոնը վերականգնելու փորձեր, այդ իսկ պատճառով էլ հարվածել է:
Իր հերթին, Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը մեղադրել է Իսրայելին նոյեմբերյան զինադադարը խախտելու մեջ՝ այն անվանելով ազգային ինքնիշխանության և հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում:
Լիբանանյան զլմ-ները հայտնել են, որ հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։