Միջազգային

Ուզում էինք վերացնել Խամենեիին, բայց հնարավորություն չեղավ․ Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Channel 13-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ Իսրայելը մտադրություն ուներ վերացնել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին, սակայն այդ հնարավորությունը չի ներկայացել։

«Եթե նա մեր տեսադաշտում լիներ, մենք նրան կվերացնեինք», - ասել է Կացը՝ հավելելով.

«Մենք ուզում էինք վերացնել Խամենեիին, բայց գործնական հնարավորություն չկար»։

Հարցին, թե արդյոք Իսրայելը նման գործողության համար Ամերիկայի հավանությո՞ւն է խնդրել, Կացը պատասխանել է.

«Մեզ այս բաների համար թույլտվություն պետք չէ»։