Միջազգային

Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները լուրջ վնասներ են կրել. ԿՀՎ տնօրեն

Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները լուրջ վնասներ են կրել. ԿՀՎ տնօրեն

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները ԱՄՆ-ի հարվածների հետևանքով լուրջ վնասներ են կրել։

«ԿՀՎ-ն կարող է հաստատել՝ վստահելի հետախուզական տվյալների համակցությունը ցույց է տալիս, որ վերջին թիրախային հարվածների հետևանքով Իրանի միջուկային ծրագրին լուրջ վնաս է հասցվել»,- նշված է վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ռաթքլիֆի խոսքով՝ վստահելի աղբյուրներից ստացված նոր հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ավերվել են, և դրանց վերականգնումը կարող է տարիներ պահանջել:

Նա հավելել է, որ ԿՀՎ-ն շարունակում է հավաքել լրացուցիչ տեղեկություններ և կտեղեկացնի դրանց մասին պաշտոնատար անձանց և հանրությանը:

Ավելի վաղ Սպիտակ տունը հերքել էր մամուլում հայտնված հետախուզության նախնական գնահատականները, որոնք պնդում էին, թե Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները չեն ոչնչացվել և կարող են վերականգնվել մի քանի ամսվա ընթացքում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական