Միջազգային

Պեսկովը հայտնել է, թե երբ կլինեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ժամկետները կորոշվեն երկու երկրների միջև Ստամբուլում ձեռք բերված՝ գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունների կատարումից հետո։

«Այժմ մենք զբաղված ենք Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկրորդ փուլի ուղիղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունների կատարմամբ։ Երբ ավարտվեն բոլոր ընթացակարգերը, այդ թվում՝ գերիների փոխանակումը, կհանգենք երրորդ փուլի բանակցությունների ժամկետները որոշելու փուլին»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք առաջընթաց կա երրորդ փուլի բանակցությունների ամսաթվի որոշման հարցում, Պեսկովը պատասխանել է. «Ոչ, երբ լինի, այդ ժամանակ կհայտարարվի»։