Միջազգային

Shell-ը չի գնի British petroleum-ը

Shell-ը հերքում է British petroleum-ը ձեռք բերելու մտադրությունը: Ընկերությունը նշել է, որ Միացյալ Թագավորության կանոնակարգերով՝ վեց ամսով արգելվում է BP-ի գնման առաջարկ ներկայացնել:

Չորեքշաբթի օրը The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Shell-ը բանակցություններ է վարում BP-ն ձեռք բերելու շուրջ: Ի պատասխան՝ Shell-ը հայտարարել է, որ նման բանակցություններ չեն ընթանում:

«Ի պատասխան վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածված ենթադրությունների՝ Shell-ը ցանկանում է պարզաբանել, որ ակտիվորեն չի դիտարկել BP-ի գնման առաջարկ ներկայացնելու հնարավորությունը և հաստատում է, որ չի դիմել BP-ին և բանակցություններ չի վարել հնարավոր առաջարկի վերաբերյալ», - նշել է Shell-ը հայտարարությունում: