Միջազգային

Կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը

Կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը

Հաջորդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը կքննարկի «Գախարիա՝ հանուն Վրաստանի» կուսակցության պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցը։

«Հանուն Վրաստանի» կոալիցիան խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 7.8%-ը և ունի 12 մանդատ։ Կուսակցությունը մտել է խորհրդարան, սակայն առաջին օրվանից բոյկոտում է նրա աշխատանքը։

«Կանցկացվի բոլոր 12 պատգամավորների կոնկրետ ստուգում։ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամները առանց հարգելի պատճառի բացակայում են խորհրդարանի նիստերից՝ խախտելով Վրաստանի խորհրդարանի կանոնակարգը։ Տեխնիկապես, մեր խնդիրն է ստուգել այս հարցը և պատրաստել եզրակացություն»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մատիկաշվիլին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական