Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն է ժամանել Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես մասնակցի:
Էրդողանը նշել է, որ Անկարան մտադիր է կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպում Թուրքիայում՝ խաղաղ բանակցությունների համար:
«Մենք կիրականացնենք անհրաժեշտ շփումները և, Աստծո կամոք, կկայացնենք այդ հանդիպումը, որքան հնարավոր է, շուտ», - հավելել է Էրդողանը: