Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննադատել է ԵՄ միգրացիոն ծրագրերը և մերժել Ուկրաինայի անդամակցության հայտը։
«Եթե մենք Ուկրաինան ինտեգրենք Եվրամիությանը, մենք կինտեգրենք պատերազմը։ Մենք չենք ցանկանում միասնական համայնքում լինել մի երկրի հետ, որը պատերազմի մեջ է և մեզ համար անմիջական վտանգ է ներկայացնում։ Եթե ԵՄ անդամը պատերազմի մեջ է, դա նշանակում է, որ ԵՄ-ն է պատերազմի մեջ, և մենք դա չենք ցանկանում»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք նրա դիրքորոշումը կփոխվի հաշտության դեպքում, նա պատասխանել է. «Այո, բայց հաշտություն չկա»։
Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը խստորեն քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ ԵՄ -ին Ուկրաինայի անդամակցությանը դեմ լինելու դիրքորոշումն, այն անվանելով «խորապես ցավալի» և «խնդրահարույց»։
Նա ընդգծել է, որ Իռլանդիան կշարունակի համոզել Հունգարիային՝ աջակցել Ուկրաինայի անդամակցության գործընթացին, քանի որ ԵՄ-ին անդամակցությունը վճռորոշ դեր է խաղացել Իռլանդիայի զարգացման մեջ, և նա չի ցանկանում խոչընդոտել այլ երկրների՝ ԵՄ-ին միանալու ձգտումներին։