Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել՝ շնորհավորելով ժողովրդին «սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի դեմ հաղթանակների կապակցությամբ»։
«Անհրաժեշտ եմ համարում մի քանի շնորհավորանք հղել Իրանի մեծ ժողովրդին: Առաջինը՝ շնորհավորանքներ կեղծ սիոնիստական ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ: Չնայած աղմուկին՝ սիոնիստական ռեժիմը գրեթե փլուզվել է և ջախջախվել Իրանի հարվածների հետևանքով»,- ասել է նա։
Ըստ Խամենեի՝ երկրորդ շնորհավորանքը վերաբերում է Ամերիկայի ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակին․ «Ամերիկյան ռեժիմը ուղղակիորեն միջամտել է պատերազմին, քանի որ կարծում էր, որ եթե դա չանի, սիոնիստական ռեժիմն ամբողջությամբ կոչնչացվի: Սակայն նա ոչինչ չշահեց այդ պատերազմից: Մեր հանրապետությունը հաղթանակ տարավ և պատասխան հարվածով Ամերիկային խիստ ապտակ հասցրեց»։