Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ չափազանցրել է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի մասշտաբները: Խամենեիի խոսքով՝ իրականում վնասը «աննշան» է:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի արդյունքի չի հասել» Իրանի հետ պատերազմում: Խամենեին հավելել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն միջամտել է Իրանի հետ հակամարտությանը՝ գիտակցելով, որ Իսրայելը «դատապարտված էր լիակատար ոչնչացման», եթե Թեհրանի հետ հակամարտությունը շարունակվեր: