Միջազգային

ԱՄՆ հարվածները խորապես վնասել են Իրանի միջուկային ծրագիրը. Հեգսեթ

ԱՄՆ հարվածները խորապես վնասել են Իրանի միջուկային ծրագիրը. Հեգսեթ

ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները եղել են «պատմականորեն հաջողված» և «խորապես վնասել» են Իրանի միջուկային ծրագիրը։ Հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում նա ներկայացրել է գործողության մանրամասները՝ քննադատելով լրատվամիջոցներին՝ հարվածների վերաբերյալ «խեղաթյուրված» լուսաբանում իրականացնելու համար։

Հեգսեթի փոխանցմամբ՝ Իսրայելի ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանի հարստացման օբյեկտներն իսկապես դարձրել են «անգործունակ»։ Նաև ՄԱԿ-ի միջուկային հսկողության ղեկավար Ռաֆայել Գրոսին է նշել, որ Իրանի միջուկային ծրագիրը կրել է «հսկայական վնաս»։ ԿՀՎ-ի գնահատմամբ ևս՝ Իրանի միջուկային ծրագիրը «լրջորեն տուժել է»։

Հեգսեթն ավելացրել է, որ այդ հարվածները, որոնք իրականացվել են նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, եղել են «պատմության մեջ ամենաբարդ ու գաղտնի ռազմական գործողությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական