Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային ավելի քան 50 մլրդ եվրոյի սպառազինություն կտրամադրի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքը 2025 թվականին Ուկրաինային ավելի քան 50 միլիարդ եվրոյի սպառազինություն կտրամադրի: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը ոչ միայն Ուկրաինայի մարտունակության պահպանումն է, այլև երաշխավորելը, որ Ռուսաստանը ապագայում չկարողանա կրկնել ագրեսիան:

«Իհարկե, բոլորս նաև աշխատում ենք խաղաղության համաձայնագիր կնքելու կամ երկարաժամկետ հաշտություն հաստատելու ուղղությամբ: Դրանից հետո մենք պետք է համոզվենք, որ Ուկրաինան ունի ամեն ինչ, որպեսզի Վլադիմիրը Պուտինը երբեք չփորձի դա կրկնել ապագայում»,- հավելել է Ռյուտեն: