Միջազգային

Լոնդոնը պլանավորում է նոր F-35A կործանիչներ գնել

Միացյալ Թագավորության կառավարությունը պլանավորում է ձեռք բերել 12 նոր F-35A կործանիչ, որոնք կարող են կրել միջուկային զենք և միանալ ՆԱՏՕ-ի օդային միջուկային առաքելությանը:

Դաունինգ սթրիթում հայտարարել են, որ այս քայլը «վերջին սերնդի ընթացքում Միացյալ Թագավորության միջուկային ներուժի ամենակարևոր ամրապնդումն է»:

Կործանիչները կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ ամերիկյան արտադրության մարտավարական միջուկային զենք:

Ակնկալվում է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը այս որոշման մասին կհայտարարի Նիդերլանդներում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: