Միջազգային

Կրկնակի կվճարեն․ Թրամփը՝ Իսպանիայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իսպանիային՝ ՆԱՏՕ-ի նոր՝ ՀՆԱ-ի 5%-ի չափով պաշտպանության ծախսերի նպատակին միանալուց հրաժարվելու համար։ Նա ասել է, որ «սարսափելի է այն, ինչ նրանք արել են»։

Իսպանացի լրագրողի հարցին պատասխանելով՝ Թրամփն ասել է. «Դուք միակ երկիրն եք, որը չի վճարում։ Ես չգիտեմ, թե ինչն է խնդիրը։ Կարծում եմ՝ շատ վատ է։ Առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ ենք վարում Իսպանիայի հետ։ Մենք նրանց կստիպենք կրկնակի վճարել։ Եվ ես սա լուրջ եմ ասում։ Ինձ դուր է գալիս Իսպանիան։ Ես շատ մարդիկ ունեմ Իսպանիայից՝ դա հիանալի վայր է, և նրանք հիանալի մարդիկ են։ Իսպանիան միակ երկիրն է, որը հրաժարվում է... Այսինքն՝ նրանք ուզում են մի փոքր անվճար օգտվել։ Բայց նրանք ստիպված են լինելու մեզ փոխհատուցել առևտրով, քանի որ ես դա թույլ չեմ տա։ Դա արդար չէ»։