Միջազգային

ԱՄՆ-ն ՌԴ-ում նոր փոխդեսպան ունի

Դուգլաս Դիքաուսը նշանակվել է ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ:

ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ Դիքաուսը փորձառու դիվանագետ է, որն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ դիվանագիտական ծառայությունում: Մինչ Մոսկվա ժամանելը նա զբաղեցրել է ԱՄՆ պետդեպարտամենտի արտասահմանյան շենքերի շահագործման բյուրոյի փոխտնօրենի պաշտոնը և ղեկավար պաշտոններ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով բյուրոյում։