Միջազգային

Իրանի ԱԳՆ խոսնակը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորանքը Թրամփին՝ Իրանի վրա հարձակումից հետո։ 

«Ամոթալի, զզվելի և անպատասխանատու է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորի անկախ պետության դեմ ագրեսիայի իսկապես ակնառու գործողության կապակցությամբ։ Ով աջակցում է ճնշմանը և անարդարությանը, զուրկ է պատվից։ Ով աջակցում է հանցագործությանը, հանցակից է»,- հայտարարել է նա։