Միջազգային

ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանին, եթե... Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկին հարվածներ կհասցնի Իրանին, եթե վերջինս վերսկսի իր միջուկային ծրագիրը:

Այս հայտարարությունը նա արել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։

«Բայց ինձ այլևս չի անհանգստացնի այդ հարցը: Ծրագիրը վերացվել է երկար տարիներով, և վերականգնելը շատ դժվար կլինի, քանի որ ամեն ինչ ավերված է»,- հավելել է Թրամփը: