ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Իրանին ու Իսրայելին, սակայն հատկապես կտրուկ է արտահայտվել Իսրայելի հասցեին՝ նշելով, որ նրանք «հարձակվեցին» Իրանի վրա հենց այն բանից հետո, երբ համաձայնության հասան։
«Փաստորեն, ունենք երկու երկիր, որոնք այնքան երկար ու համառորեն են պատերազմում, որ արդեն չգիտեն՝ ինչ են անում»,– ասել է Թրամփը։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ երեքշաբթի առավոտյան նա «կոշտ» զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ինչից հետո Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը զերծ է մնացել հետագա հարվածներ հասցնելուց։
Խոսելով Իրանի մասին՝ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն ու առաջարկել աջակցություն Իրանի հետ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում։