Միջազգային

Իրանը հեռու է միջուկային զենք ստեղծելուց. Ռուբիո

ԱՄՆ-ի հարվածից հետո Իրանը «շատ ավելի հեռու է» միջուկային զենք ստեղծելուց. հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Politico-ի հետ զրույցում։

«Հաշվի առնելով ամենը՝ նրանք այսօր շատ ավելի հեռու են միջուկային զենք ստեղծելուց, քան՝ նախագահի այս համարձակ քայլից առաջ», - ասել է Ռուբիոն՝ հավելելով,- «Դա ամենակարևորն է, որ պետք է հասկանալ՝ զգալի, շատ զգալի, էական վնաս է հասցվել տարբեր բաղադրիչների, և մենք դեռ նոր տեղեկություններ ենք ստանում»: