Միջազգային

Թրամփը կհանդիպի Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի առջև ծառացած խնդիրները:

«Մենք կքննարկենք ակնհայտը: Կքննարկենք նրա դժվարությունները: Նա որոշ խնդիրներ ունի: Զելենսկին լավ մարդ է: Ես այսօր կհանդիպեմ նրա հետ: Չգիտեմ, կարծում եմ՝ կխոսենք Ուկրաինայի մասին: Այո, թվում է՝ դա ամենահավանական թեման է», - ասել է Թրամփը:

Անդրադառնալով Ուկրաինայում հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Թրամփը նշել է, որ առաջընթաց արդեն նկատվում է. «Կտեսնենք: Ես շատ եմ խոսել Պուտինի հետ, նա շատ բարեհամբույր էր: Նա ինքն է առաջարկել օգնություն Իրանի հարցում: Ես ասացի՝ ոչ, Իրանի հարցով օգնություն պետք չէ: Ինձ օգնություն է պետք Ռուսաստանի հարցում: Բայց նա շատ բարեհամբույր էր: Մենք կխոսենք այդ մասին: Կարծում եմ՝ առաջընթաց արդեն կա», - հավելել է նա:

Նշենք, որ Զելենսկին ևս մասնակցում է Նիդերլանդներում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։