Միջազգային

Wizz Air-ը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի ԱՄԷ, այդ թվում՝ Հայաստանից

Wizz Air ավիաընկերությունը հայտնել է, որ մինչև 2025թ հունիսի 30-ը ներառյալ չեղարկում է բոլոր թռիչքները ԱՄԷ-ից և դեպի ԱՄԷ։

Թռիչքների չեղարկումներ Աբու Դաբիից՝ ըստ ավիաընկերությունների։

Թռիչքները Աբու Դաբիից դեպի Թել Ավիվ (Իսրայել) կասեցված են մինչև հուլիսի 15-ը ներառյալ։

Հունիսի 24-ին չեղարկվել են հետևյալ չվերթները․

Etihad Airways

  • EY651՝ Աբու Դաբիից Քուվեյթ
  • EY652՝ Քուվեյթից Աբու Դաբի
  • EY663՝ Աբու Դաբիից Դոհա
  • EY664՝ Դոհայից Աբու Դաբի
  • EY575՝ Աբու Դաբիից Դամամ
  • EY576՝ Դամամից Աբու Դաբի
  • EY690՝ Աբու Դաբիից Մուսքաթ
  • EY691՝ Մուսքաթից Աբու Դաբի

Air Arabia

Այս ուղղությունները կասեցված են մինչև նշված ժամկետները ներառյալ․

  • Իրան – մինչև հունիսի 30
  • Իրաք – մինչև հունիսի 30
  • Հորդանան – մինչև հունիսի 25
  • Ռուսաստան – մինչև հունիսի 30
  • Հայաստան – մինչև հունիսի 30
  • Վրաստան – մինչև հունիսի 30
  • Ադրբեջան – մինչև հունիսի 30

Wizz Air

Թռիչքները Աբու Դաբիից դեպի Թել Ավիվ կասեցված են մինչև սեպտեմբերի 15-ը։
Բոլոր թռիչքները ԱՄԷ-ից և դեպի ԱՄԷ չեղարկված են մինչև հունիսի 30-ը ներառյալ։

Չնայած չեղարկումներին, այլ ավիաընկերությունները դեռ շարունակում են իրականացնել թռիչքներ ԱՄԷ-ից և դեպի ԱՄԷ, սակայն ուղևորներին խորհուրդ է տրվում մշտապես կապ պահպանել ավիաընկերությունների հետ՝ վերջին տվյալները ստանալու համար։