Միջազգային

Իրանի ԱԽ-ն հայտարարել է, որ «հարկադրել է  Իսրայելին դադարեցնել պատերազմը»

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «հարկադրել է  Իսրայելին և նրա կողմնակիցներին պատերազմը դադարեցնել»։

«Սիոնիստ թշնամու ագրեսիայից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերում ձեր քաջարի և անձնուրաց որդիները արձագանքեցին՝ համաձայնվելով Իսլամական հեղափոխության առաջնորդի և Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանին՝ վճռականորեն հակահարված տալով թշնամու յուրաքանչյուր սադրանքին՝ աննախադեպ քաջությամբ:

Այս գործողությունների շրջանակներում ամերիկյան Ալ-Ուդեյդ բազան, ապա ամբողջ օկուպացված տարածքը դարձան հրթիռային հարվածների թիրախ։

Մարտիկների և իմաստուն ղեկավարության (Առաջնորդի - խմբ.) խոհեմությունն ու անխոնջ ջանքերը դարձան հաղթանակ, որը ստիպեց թշնամուն զղջալ, ընդունել պարտությունը և միակողմանիորեն դադարեցնել իր ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ։