Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ՝ հայտարարելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ առաջին իսկ հնարավորության դեպքում։
Իրանի առաջնորդը նաև վստահեցրել է, որ Թեհրանի կողմից Կատարում գտնվող ամերիկյան բազայի վրա հարվածները չեն նշանակում էմիրության հետ առճակատման սկիզբ։
«Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լիովին գիտակցում են Կատարի բարեկամական և եղբայրական մտադրություններն ու դիրքորոշումը իրենց նկատմամբ, և նրանք խորապես երախտապարտ են Կատարի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերած ողջ աջակցության, համակրանքի և ուղեկցության համար, հատկապես դժվարին ժամանակներում»,- ասել է Փեզեշքիանը։