Միջազգային

Կրեմլը հուսով է՝ Իսրայելի ու Իրանի միջև հրադադարը կայուն կլինի

Եթե ​​Իսրայելն ու Իրանը իսկապես կարողացել են համաձայնության գալ հրադադարի շուրջ, դա կարելի է միայն ողջունել. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նա հիշեցրել է, որ Մոսկվան ի սկզբանե կոչ է արել դիվանագիտական ​​կարգավորման, Կրեմլը հույս ունի, որ հրադադարը կայուն կլինի։

«Մենք ԱՄՆ-ի կողմից իրանական թիրախների վրա հարվածների մասին տեղեկատվություն ենք ստացել համապատասխան ուղիներով, սակայն պատճառված վնասը գնահատելու համար ժամանակ է պետք։

Ռուսաստանը աջակցել է Իրանին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ իր հստակ դիրքորոշմամբ և մտադիր է հետագայում զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ»,- ասել է նա։