Միջազգային

Իսրայելի ՊՆ-ն հրահանգել է «խիստ արձագանքել» հրադադարի խախտմանը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին «ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը՝ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով»։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել է, որ երկու բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանից Իսրայելի ուղղությամբ այն բանից հետո, երբ հրադադարը պետք է ուժի մեջ մտներ։

Երկու հրթիռն էլ Իսրայելի բանակը որսացել է։