Միջազգային

ՌԴ-ն աջակցել է Իրանին. Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով սոցիալական ցանցերում Թրամփի և Մեդվեդևի բանավեճը, հայտարարել է, որ Մեդվեդևը հաստատակամորեն և հետևողականորեն արտահայտում է իր տեսակետը, որն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան մյուսներինը։

Պեսկովի հայտարարությունները.

▪️ Մոսկվան համապատասխան ալիքներով տեղեկություններ է ստանում Իրանի օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածների մասին, սակայն ժամանակ է պետք՝ գնահատելու հասցված վնասը։

▪️ ՆԱՏՕ-ն դաշինք է, որը ստեղծվել է առճակատման համար և ընթանում է կատաղի ռազմականացման ուղով։

▪️ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներին անհրաժեշտ էր Ռուսաստանից «հրեշ» ստեղծել՝ պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի հասցնելու որոշումն ընդունելու համար։

▪️ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ իր հստակ դիրքորոշմամբ աջակցություն է ցուցաբերել Իրանին և մտադիր է շարունակել զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ։