Միջազգային

Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա․ Թրամփ

Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Նման գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բոլոր ինքնաթիռները կշրջվեն և կուղևորվեն տուն՝ միաժամանակ Իրանին ուղղված բարեկամական «ինքնաթիռային ալիք» անելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարը ուժի մեջ է»,- գրել է նա։

Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրառում է արել՝ նշելով․

«Իրանը երբեք չի վերականգնի իր միջուկային օբյեկտները»։

Նշենք նաև, որ ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ։

Մինչ հեռախոսազրույցը Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը խախտել են հրադարդարը, ինքը դժգոհ է, հատկապես՝ Իսրայելից։