Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռ է արձակվել։
«Կարճ ժամանակ առաջ Իսրայելի հյուսիսում տագնապի ազդանշաններ են հնչել՝ Իրանից Իսրայելի տարածք արձակված հրթիռների հայտնաբերումից հետո։ Հանրությանը խնդրվում է հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին։
Այս պահին Ռազմաօդային ուժերը գործում են՝ անհրաժեշտության դեպքում կասեցնելու և հարվածելու համար սպառնալիքը վերացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։