Իրանը 10 հրթիռ է արձակել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ, Դոհայում պայթյուններ են լսվել, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Իրանը հրթիռներ է արձակել նաև Իրաքում գտնվող ամերիկյան զինուժի ուղղությամբ։
Կատարը, ԱՄԷ-ն, Բհրեյնը փակել են իրենց օդային տարածքը մինչև հետագա ծանուցում։
Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ։ ԱՄՆ ավիաբազաներում հայտարարվել է առավելագույն մարտական պատրաստության ռեժիմ, անձնակազմին հրահանգվել է ապաստանել բունկերներում։
Սպիտակ տունը և Պենտագոնը հայտարարել են, որ տեղյակ են Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազային սպառնացող հնարավոր սպառնալիքների մասին և ուշադիր հետևում են իրադարձություններին։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս պահին իրավիճակային սենյակում հանդիպում է անցկացնում Պաշտպանության նախարարի և շտաբների ղեկավարների հետ։