Իսրայելը հայտնել է Իրանի վերջին հրթիռակոծությունից հետո առնվազն 3 զոհի և 8 վիրավորի մասին։ Ըստ Իսրայելի փրկարար ծառայության, վաղ առավոտյան հրթիռակոծության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել: Արտակարգ իրավիճակների ծառայությունները նշել են, որ Իսրայելի հարավում բնակելի շենքը լուրջ վնասներ է կրել:
Հրթիռների ալիքները երեքշաբթի առավոտյան գրեթե երկու ժամով ստիպել են Իսրայելի բնակիչներին ամբողջ երկրում պատսպարվել ռմբապաստարաններում: