Միջազգային

Զելենսկու դեմ մի քանի մահափորձ է նախապատրաստվել․ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու դեմ մի քանի մահափորձ է նախապատրաստվել, այդ թվում՝ Լեհաստանում։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկը, հայտնում են ուկրաինական զլմ-ները։

«Զելենսկու դեմ երկու մահափորձ է կազմակերպված եղել՝ մեկը Լեհաստանի Ռժեշովի օդանավակայանում և մյուսը Ուկրաինայի նախագահականում», ասել է Մալյուկը։

«Լեհաստանում մահափորձը նախապատրաստել էր թոշակի անցած զինվորականը, ով հավաքագրվել էր դեռևս խորհրդային տարիներին. նա տարիներ շարունակ մշակել էր այս ծրագիրը: Կիևում սխեմայում ներգրավվել էր Պետական ​​անվտանգության ծառայության գնդապետը։ Մահափորձը ծրագրվել էր հենց կառավարական թաղամասում։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունն այս գործով աշխատում էր գրեթե երկու տարի»,- նշել է նա։

 «Դիտարկվել է մի քանի տարբերակ մահափորձի. մեկը անօդաչու թռչող սարքն էր, մյուսը՝ դիպուկահարների համալիրը»,- նշել է Մալյուկը։