«Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հասցվել է հսկայական վնաս, ինչպես վկայում են արբանյակային պատկերները: «Հիմնահատակ ոչնչացում» բառը ճշգրիտ է նկարագրում իրավիճակը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր միկրոբլոգում:
«Ցուցադրված սպիտակ կառույցը խորապես ներկառուցված է ժայռի մեջ, նրա տանիքը գտնվում է գետնի մակարդակից զգալիորեն ցածր և լիովին պաշտպանված է բոցից: Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակերևույթի խորքում: Դիպուկ հարված»,- գրել է նա։