Միջազգային

ՌԴ-ն բացասական է վերաբերվում ՆԱՏՕ-ի ծախսերի ավելացմանը

ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասական է վերաբերվում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն ավելացնելու ծրագրերին։ Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն կշարունակի միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար։

«Եթե այդ որոշումն ընդունվի, դա կհանգեցնի ՆԱՏՕ-ի անդամ (մասնավորապես՝ եվրոպական) երկրների տնտեսությունները ռազմական հուն տեղափոխելուն՝ ի վնաս նրանց քաղաքացիների սոցիալական բարեկեցության: Դա կարագացնի Եվրամիության ռազմականացման գործընթացը, ինչն ավելի կվատթարացնի անվտանգության վիճակը Եվրոպայում և աշխարհում»,- նշել է նա РИА Новости-ին տված հարցազրույցում:

Ըստ փոխնախարարի՝ իրենք կշարունակեն ձեռնարկել բոլոր միջոցները՝ ՌԴ անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովելու համար։

Ավելի վաղ՝ մայիսի սկզբին, Reuters գործակալությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի անդամ երկրներին առաջարկում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3,5%-ի և լրացուցիչ 1,5% ծախսել պաշտպանության այլ կարիքների համար: