Միջազգային

Իսրայելը ոչնչացրել է իրանական 15 ինքնաթիռ և ուղղաթիռ

Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրականացրել են օդային հարվածներ Իրանի արևմտյան, արևելյան և կենտրոնական հատվածներում գտնվող առնվազն վեց օդանավակայանների վրա. հաղորդագրությունը տարածվել է Իսրայելի բանակի «X» սոցիալական հարթակի պաշտոնական էջում։

Հայտարարվում է նաև, որ հեռակառավարվող ինքնաթիռները ոչնչացրել են իրանական 15 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Հրապարակված պատկերում նշված են նաև թիրախավորված օդանավակայանները, այդ թվում՝ Թեհրանի Մեհրաբադի, Մաշհադի և Դեզֆուլի օդանավակայանները։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերին հաջողվել է խաթարել նշված օդանավակայաններից թռիչքների հնարավորությունը և Իրանի բանակի օդային ուժերի գործողությունները այդ վայրերից։