Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարոլին Լևիտը հայտարարել է, որ վստահ են՝ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացված են լիովին։ Նա նշել է՝ ԱՄՆ-ն մեծ վստահությամբ կարող է ասել, որ հարվածների ենթարկված վայրերում է պահվել Իրանի հարստացված ուրանը:
Միաժամանակ, Սպիտակ տան հայտարարության համաձայն, Դոնալդ Թրամփը շարունակում է Մերձավոր Արևելքում ձգտել խաղաղության, սակայն, երբեմն, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ուժ կիրառել: