ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է անցկացրել ռազմական բուհերի լավագույն շրջանավարտների հետ.
«Վստահ եմ, որ դուք նոր փառահեղ էջեր կգրեք մեր զինված ուժերի, ուժային կառույցների և հատուկ ծառայությունների պատմության մեջ»,- ասել է նա։
Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կբարձրացնի զինված ուժերի բոլոր տեսակների և ճյուղերի մարտունակությունը։
«Ռուսաստանն այսօր պայքարում է իր ապագայի համար»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են ՌԴ ռազմավարական պարտություն կրելու ծրագրեր մշակել, «պատմությունը նրանց ոչինչ չի սովորեցնում».
«Արևմուտքը սարսափ պատմություն է հորինել իբր հնարավոր «Ռուսաստանի կողմից Եվրոպա ներխուժելու» մասին և այն կրկնում է տարեցտարի, որպեսզի խաբի սեփական ժողովրդին և փող կորզի նրանցից։ Սա անամոթ սուտ է»,- ասել է նա։