Միջազգային

Իսրայելը հարվածել է Իրանի Քերմանշահ նահանգին

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) սկսել է հարվածներ հասցնել Իրանի Քերմանշահ նահանգում գտնվող ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին:

Միաժամանակ, Իսրայելը հայտնում է, որ Իրանն իր հերթին հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Խոցվել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

Ըստ պաշտոնական հաղորդագրության, երեկ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան հատվածում՝ Քերմանշահ և Համեդան նահանգներում, օդային հետախուզություն իրականացնելու համար օգտագործվող ռազմական արբանյակների և ռադարային կայանների վրա: