Միջազգային

Ադրբեջանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Հայաստանի խաղաղության մասին պնդումներն անհամատեղելի են նրա գործողությունների հետ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության։ 

«Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքումը, Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում կարևոր հարցերի շուրջ։

Իսլամական համագործակցության կազմակերպության կոչը Հայաստանին՝ անհապաղ վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, համընկնում է միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովող լուծման սպասումների հետ։

ԻՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը քաղաքականացնելու և իր գործողությունների համար պատասխանատվությունից խուսափելու` Հայաստանի փորձերը չեն խանգարի Ադրբեջանին ձգտել արդար և կայուն խաղաղության։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել իր հռետորաբանությունից և ընդունել պատմական պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրությունում։