Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնի հետ։
Նրանք քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի ռազմական գորոծղությունների համատեքստում։
Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին դատապարտել է ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումը խաղաղ միջուկային օբյեկտների վրա՝ այդ ռազմական գործողությունը որակելով որպես միջազգային բոլոր օրենքների և նորմերի, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրության խախտում: Նա հայտարարել է, որ մի շարք երկրների լռությունն ու անգործությունը կունենան լայնածավալ հետևանքներ:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, ափսոսանք հայտնելով հարձակման կապակցությամբ, հերքել է Փարիզի մասնակցությունն այդ ագրեսիայի պլանավորմանը, իրականացմանը կամ կատարմանը: Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության սրման առնչությամբ և կոչ արել շարունակել բանակցությունները Իրանի և Եվրոպայի միջև: